ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ստեղծել է Գյումրու տարածքային կառույց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանը:
«Սիրելի ՜ Գյումրեցիներ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը այսօր ստեղծեց կուսակցության Գյումրու տարածքային կառույց` ընտրելով տարածքային խորհրդի անդամներ։ Տարածքային խորհրդի ընտրված անդամները կազմակերպեցին խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը։ Խորհրդի անդամների ընտրությամբ` ընտրվել եմ Գյումրու տարածքային խորհրդի նախագահ, իսկ մեր գործընկեր Էմմա Պալյանը՝ խորհրդի քարտուղար»,- ասված է Սարուխանյանի գրառման մեջ։
--00--ԱԹ