ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Երևանի պետական բժշկական համալսարանի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկություն է հաղորդել երգիչ-երգահան Հայկոյի առողջական վիճակի մասին: «Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան կովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․Հուսանք՝ կհաղթահարեն․․․»,- գրել է Դանիելյանը:
Նշենք, որ տեղեկություն է շրջանառվում, որ նրա վիճակը ծանրացել է. արհեստական շնչառության համակարգին են միացրել:
--00—ԼՄ