ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՀԿ ԵԿ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իրականացնում է ստորագրահավաք Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով։
«Սիրելի երևանցինե՛ր, հայտնում ենք Ձեզ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության Երեւանի երիտասարդական կազմակերպությունը իրականացնում է ստորագրահավաք Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով, այսօր՝ ժամը 12:00-ից սկսած, Նոր Նորք վարչական շրջանի՝ Տիգրան Մեծի, Ավան վարչական շրջանի՝ Ընտանեկան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Շատրվանների, զբոսայգիներում:
Սիրով կսպասենք:
Հ. Գ. Հիշեցնենք,որ ստորագրահավաքը կազմակերպվելու է Երեւանի բոլոր վարչական շրջանների մեծ զբոսայգիներում։ Նախատեսվում են հանրային քննարկումներ:
Ստորագրահավաքն իրականացվելու է նաև առցանց հարթակում:
Միաժամանակ հայտնում ենք, որ ստորագրահավաքի ամփոփումից հետո, դիմելու ենք Երևանի քաղաքապետարան՝ գործընթացն ամբողջությամբ կատարելու եւ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։
Այսօր՝ ժամը 13:00-ին, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Հայկ Մամիջանյանը Ավան վարչական շրջանի Ընտանեկան զբոսայգում կմասնակցի ստորագրահավաքին»:
--00—ԼՄ