Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

d

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հռչակվել է շախմատի տղամարդկանց Հայաստանի 85-րդ առաջնության հաղթող։

Ռոբերտն առաջնության վերջին տուրում հաղթել է Մամիկոն Ղարիբյանին և 6․5 միավորով անհասանելի դարձել մրցակիցների համար։

Հովհաննիսյանը 3-րդ անգամ է հռչակվում երկրի չեմպիոն․ նախկինում նա հաջողություն էր գրանցել 2011 և 2024 թվականներին։


 

--00—ՍՊ