Ժողովրդի ամեն կոպեկը քերում են, որ բյուջեն լցնեն, իսկ իրենք պադավատով են ման գալիս, գործուղման գնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում երեկ պարզ ասաց՝ իմ ձեռքը բան չկա, ես ո՞վ եմ, որ որոշեմ՝ որտեղից արվի սահմանազատումը, Ադրբեջանն է որոշողը: Այդ գործընթացը թափանցիկ չի արվում, պարզ չէ, թե ինչ է զիջելու Ադրբեջանը: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: 

«Մուտանտ» սահմանազատման գործընթաց է ընթանում, մեր հողերը տարածքային վեճի առարկա են դարձրել, պարզ է, որ Ադրբեջանը գրաված տարածքներից մեկ սմ հետ չի գնալու, քանի դեռ Փաշինյանն է վարչապետ»,- հավելեց պատգամավորը:

Խոսելով համընդհանուր հայտարարագրման մասին, պատգամավորը ընդգծեց. «ժողովրդին քերում են, որ բյուջեն լցնեն, արտաքին պարտքը 13 մլրդ է դարձել: Քաղաքացու ամեն կոպեկը քերում են, անունը դնում են՝ պետություն ենք, նպատակը նաև տոտալ վերահսկողությունն է»:


Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:
 

--00—ՍՊ