ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել որքան հնարավոր է շուտ հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը: Այդ մասին նա հայտարարել է՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում․
«Մի բան շատ կարևոր է։ Ես կցանկանայի հնարավորություն ունենալ հնարավորինս շուտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վերջ դնել այս հակամարտությանը», - ասել է նա։
--00—ՍՊ