ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ներկայացրել է զեկույց, որով գնահատում է Հայաստանի հանրապետության ռիսկերը 2025 թվականին:
Զեկույցն իհարկե ավելի շուտ հիշեցնում է դրամաշնորհային որեւէ ծրագրի հանգամանալից պրեզենտացիա, քան հատուկ ծառայության պատրաստած հիմնարար փաստաթուղթ: Միեւնույն ժամանակ, անկասկած պետք չէ լինել միամիտ, պատկերացնելու համար, որ հետախուզություններն իրական գնահատումները եւ զեկույցները ներկայացնում ե կոնֆիդենցիալ, չեն հրապարակում մամուլի համար: Հետեւաբար, հրապարակվածը թերեւս իրապես պրեզենտացիա է՝ արտաքին հետախուզական ծառայության պրեզենտացիա: Հիշեցնեմ, որ ծառայությունը գրեթե մեկ տարի է, ինչ ստեղծվել է:
Եվ այստեղ ավելի էական է թերեւս ստեղծման պատմությունը, համատեքստը, թեեւ մինչ դրան հասնելը, արձանագրեմ տպավորությունս զեկույցից: Իհարկե, չեմ կարդացել երկարաշունչ պրեզենտացիան ամբողջությամբ ու մանրամասն, բայց տպավորությունս է, որ բացի իր այսպես ասած «այցեքարտային» սլայդ-շոուի իմաստից, այն պարունակում էր մեկ էլ «նախընտրական քաղաքական իմաստ»: Մասնավորապես, արձանագրում է՝ նախընտրական տարում մեծ է Հայաստանի ներքին գործին արտաքին միջամտության ռիսկը:
Հարց է առաջանում, դա ու՞մ համար է ազդարարվում: Որ արտաքին միջամտողնները իմանան, որ իրենք արդեն «բացահայտված» են, ու սսկվե՞ն: Իհարկե ծիծաղելի է: Ուրեմն, էլ ում, կամ ինչի՞ համար, ո՞րն է դրա հայտարարելու նպատակը:
Ըստ ամենայնի, «արտաքին միջամտության» այսպես ասած թեման լինելու է կառավարող ուժի, քաղաքական ղեկավարության նախընտրական «կրեդոներից» մեկը՝ «ով մեզ հետ չէ՝ արտաքին միջամտության հետ է» տրամաբանությամբ: Արտաքին հետախուզական ծառայության զեկույցի հանրայնացումը պարզապես դրա «վար ու ցանքն» է:
Հիմա գամ կառույցի ստեղծմանը եւ դրա վերաբերյալ դիտարկմանս: Իհերկե շեշտեմմ, որ սա տեսակետս է, այլ ոչ թե ինսայդ տեղեկատվություն: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ համընդհանուր ընկալում կա առ այն, որ Հայաստանի ԱԱԾ-ն մշտապես սերտ հաղորդակցության մեջ է եղել Ռուսաստանի հետ, եւ, թող չհնչի կոպիտ՝ քանի որ ԱԱԾ-ում կան իրապես պետականապաշտ ու հայրենասիր ծառայողներ ու ղեկավարներ, եղել է ռուսական ազդեցության «գոտի»: Ընդ որում, այստեղ կարելի է քննարկել նույնիսկ Հայաստանի հետխորհրդային իրավիճակից ու ռիսկերից բխող որոշակի օբյեկտիվ գործոններ:
Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ից անջատեց հետախուզական գործառույթը, ստեղծելով արտաքին հետախուզական ծառայություն: Ըստ իս, դա ավելի շուտ պայմանավորված էր ոչ թե կառավարման, ոլորտային, գործատռութային-գերատեսչական էֆեկտիվության հրամայականով կամ նպատակկադրումով, այլ դրա ինֆորմացիոն առիթի ներքո՝ այն արտաքին քաղաքական բալանսավորման, որի մասն խոսում է Փաշինյանը:
Արտաքին հետախուզական ծառայությունը, իմ գնահատմամբ, աշխարհաքաղաքական բալանսավորման նրա գործիքներից կամ խնդիրներից մեկն է: Դրա մասին են վկայում թերեւս մամուլի այն հրապարակումները, համաձայն որոնց, ՄԻՊ պաշտոնից հրաժժարվելուց հետո մի քանի ամիս «տեսադաշտից անհետացած» Քրիստինե Գրիգորյանը, որ հետ նշանակվեց ԱՀԾ պետ, այսպես ասած թրեյնինգային ժամանակաշրջան է անցել Բրիտանիայում:
Ընդ որում, հավանականությունը, որ արտաքին հետախուզական ծառայության հարցում Նիկոլ Փաշինյանը աշխատել է հենց բրիտանական կողմի հետ, բավականին բարձր է դարձնում նրա՝ այդ «սուբորդինացիոն» պատկերի համար բավականին իննտենսիվ շփումը բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Անցնող երեք տարում Մուրն ու Փաշինյանը հանդիպել են երկու անգամ: 2022 թվականի դեկտեմբերին Մուրը այցելել էր Հայաստան, իսկ 2024 թվականի փետրվարին Նիկոլ Փաշիննյանը Ռիչարդ Մուրի հետ հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:
Ընդ որում, սրանք հրապարակային հանդիպումներն են: Իհարկե չի եղել որեւէ արտահոսք ոչ հրապարակային հանդիպումների մասին, բայց, ի վերջո այնպես չէ, որ ցանկացած ոչ հրապարակային հանդիպման փաստ «արտահոսում» է:
Այդպիսով, Փաշշինյանն ըստ իս փորձել է այդ կերպ «բալանսավորել» Հայաստանի հատուկ ծառայությունների տիրույթում ռուսական եւ բրիտանական «ազդեցության գոտիները»:
Նկատեմ, որ խոշոր հաշվով, որքան էլ մենք Կովկասում ծավալվող դիմակայության տարբեր ռեժիմներ ենք նկարագրում, խորքային ռեժիմն իհարկե բրիտանա-ռուսական դիմակայությունն է, կամ ինչպես ասում են՝ Մեծ խաղը:
Արտաքին հետախուզական ծառայության զեկույցը այդ Մեծ խաղի թերեւս մի փոքր մաս է, բայց ըստ ամենայնի ավելի մեծ շրջափուլի հաշվարկով»:
--00—ՍՊ