ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Սիրիան։
Կողմերը հաստատել են Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգելու անհրաժեշտությունը: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Ռուսական կողմը կրկին ցավակցություն է հայտնել Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Նախարարները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ սիրիական խնդիրների և տարածաշրջանային ու միջազգային այլ հրատապ հարցերի շուրջ։
--00—ՍՊ