Ներդրումային բանկի գլոբալ հարցերի նախագահը գնահատել է ՀՀ դերը տարածաշրջանային տնտեսական խաչմերուկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

ss

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ Կառավարության և Goldman Sachs-ի միջև համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Կարևորվել են համագործակցության հեռանկարները Հայաստանի տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և նորարարական ու տեխնոլոգիական նախագծերի խթանման ուղղությամբ։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության զարգացմանը։

Ջարեդ Քոհենը բարձր է գնահատել Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առևտրային և տնտեսական խաչմերուկ, ինչպես նաև երկրի ներուժը գլոբալ տեխնոլոգիական ոլորտում։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ աշխատանքները և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

 

--00—ՍՊ