Փաշինյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանը, առևտրատնտեսական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

s

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Կողմերը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության խթանումը՝ ընդգծելով փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցերի շուրջ՝ շեշտելով համագործակցության և երկխոսության շարունակականության կարևորությունը։

--00—ՍՊ