ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Գործադիրի որոշմամբ թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում ճարտարապետական նախագծման ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված՝ «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից։
Որոշման ընդունման արդյունքում հնարավոր կդառնա «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերությունից Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունների ձեռքբերումը «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով։
--00—ՍՊ