ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան և Նոր Նորք նստավայրում, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստին հաստատվել են բժշկական հանձնաժողովի 5 անդամների անունները․ նրանք են թերապևտ Նաիրա Գոգյանը, էնդոկրինոլոգ Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը, սրտաբան Լուսինե Թունյանը, բժիշկ Արշակ Ղազարյանը։ Ըստ հանձնաժողովի 5 անդամների՝ նրանք որևէ ազգակցական կապ չունեն Արմեն Չարչյանի հետ։
Իր հերթին դատավոր Վահե Միսակյանը հայտնել է, որ ևս 5 փորձագետներ պետք է ընտրվեն, նրանց ընդհանուր թիվը պետք է լինի 10։
Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ ոչ բոլոր փորձագետներն են ներկա եղել նիստին։ Հաջորդ նիստը նոյեմբերի 2-ին՝ 15։30-ին է։
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Անազատության մեջ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել էր, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Չարչյանն օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ և ընդունում է 92 միավոր ինսուլին, ինչը, ըստ պաշտպանի, անհամատեղելի է կալանքի հետ։
--00—ԼՄ