Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակական

Ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Վաղարշյան փողոցից բերման է ենթարկվել 32-ամյա Ալի Ս.-ին, որը սեպտեմբերի 6-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ԱՆ իրավական փոխօգնության վարչությանը:

--0--ԿԿ