Ճապոնիայում գրեթե 700 մլրդ դոլար կհատկացնեն համավարակի շրջանում տնտեսության խթանման համար

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18,  24 News

ճապոնիա

Ճապոնիայի տնտեսության խթանման միջոցների նոր փաթեթի ծավալը, տնտեսություն, որը տուժել Է կորոնավիրուսի համավարակի ազդեցության հետեւանքներից, կկազմի 78,9 տրիլիոն իեն (691,5 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով): Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 18-ին հաղորդել Է Kyodo գործակալությունը:

Երկրի կառավարությունը բյուջեից կտրամադրի 55,7 տրիլիոն իեն (488,2 միլիարդ դոլար): Շուրջ 23,2 տրիլիոն իեն (203,3 միլիարդ դոլար) ծավալով մնացած միջոցները իրենցից ներկայացնում են մասնավոր ներդրումներ: Սպասվում է որ միջոցների փաթեթը կհաստատվի նոյեմբերի 19-ին:

Դրա ծավալը տնտեսագետների ակնկալիքները գերազանցել Է գրեթե կրկնապատիկ: Այդ միջոցների հաշվին Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ավելացնել բնակչության եւ գործարարության օժանդակությունը:

Մասնավորապես, 18 տարեկանից ցածր երեխաներով ընտանիքներին կվճարվեն նպաստներ՝ 100 հազար իենի (շուրջ 880 դոլարի) չափով  յուրաքանչյուր երեխայի հաշվով: Անցյալ տարի Ճապոնիայի բոլոր բնակիչները, ներառյալ մշտապես բնակվող օտարերկրացիները, ստացել են 100 հազար իենի չափով միանվագ վճարում՝ համավարակի ֆոնին բնակչության օժանդակման շրջանակներում: Տնտեսության խթանման նոր միջոցները վարչապետ Ֆումիո Կիսիդայի նախընտրական խոստումների մի մասն են, որն իր պաշտոնն զբաղեցրել Է հոկտեմբերին,

--00—ՄՀ