ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Ալբանիայի արտգործնախարարությունը ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ:
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Հակամարտության վերաբերյալ երկխոսության այս համարձակ հանձնառությունը ճանապարհ է հարթում կայունության, համագործակցության և ընդհանուր բարգավաճման համար»,- գրված է նախարարության X-ի էջում:
--00--ԱՀ