ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24 News
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն առաքելությունը Ղազախստանում կավարտեն կենտրոնասիական այս երկրում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից առաջադրանքների կատարումը կիրականացվի Ղազախստանի Հանրապետությունում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը, բնականաբար, Ղազախստանի Հանրապետության ղեկավարության որոշմամբ»,-ասել է Շոյգուն
Նրա խոսքով՝ ներկայում «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը իրականացնում են Ղազախստանի տարածքում կարևոր ռազմական, պետկան ու սոցիալական նշանակության օբյեկտների պահպանություն»։
--00—ՄՀ