Շոյգուն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է խաղաղության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

756059537066681

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն իր ադրբեջանցի գործընկեր Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպման ընթացքում քննարկել է տարածաշրջանում անվտանգության հարցերը և Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը։

Ավելի վաղ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Շոյգուն ընդգծել է, որ կարևոր է երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական առաջընթացի համար։

--00—ՅՄ