ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24 News
Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:
Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում:
Հիշեցնենք, որ ըստ Hetq.am–ի՝ նախագահի հրաժարականի պատճառներից մեկն այն է, որ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչեւ նախագահ դառնալը: Արմեն սարգսյանը ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր, ինչը հաստատվել է Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում։
--00--ԱՀ