ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող QR կոդերը սքանավորելիս հետայսու հնարավոր կլինի տեսնել քաղաքացու անձնական տվյալների միայն մի հատվածը։
«Ազատության» հետ զրույցում ԱՐՄԵԴ համակարգի տնօրեն Ավետ Մանուկյանն ասել է, որ նշվելու է անուն, ազգանուն, չեն ցուցադրվի նախկինում հանձնած ՊՇՌ թեստերը, իսկ անձնագրի և ծննդյան օրվա ու տարվա տվյալներից միայն մի քանի նիշ է երևալու, ինչը հնարավորություն կտա խուսափել անձնական տվյալների արտահոսքից։
--00--ԿԿ