ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Դատարանը մերժել է Արման Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանը ՄԵՐԺԵՑ Արման Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Մարտի 28-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։
Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանյանը։
ՀԳ. Ապրի՛ մեր գործընկեր, փաստաբան Դավիթ Ավագյանը։ Շա՛տ ապրի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մելիքյանը։
--00--ԱՀ