ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակներում մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների կենտրոնական բանկի նախագահ Խալեդ Մոհամեդ Բալամայի հետ։
Հանդիպման ընթացքում երկու երկրների կենտրոնական բանկերի նախագահները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մտքեր են կիսվել երկրների ֆինանսական համակարգի վիճակի, հնարավոր զարգացումների վերաբերյալ։
Կողմերը ձեռք են բերել համաձայնություն խորացնել համագործակցությունը երկու կենտրոնական բանկերի միջև։
--00—ՀԶ