ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Լոս Անջելեսի իշխանություններն աշխատում են տարածաշրջանում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով պարետային ժամ սահմանելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով Շերիֆի դեպարտամենտին։
«Շերիֆն ասել է, որ գործակալությունը (Լոս Անջելեսի օկրուգի Շերիֆի գերատեսչություն) աշխատում է պարետային ժամ սահմանելու վրա, որը կգործի ժամը 18:00-06:00-ն՝ հրդեհի օջախների երկու գոտիների շուրջ գտնվող կոնկրետ տուժած շրջաններում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Թերթի տվյալներով՝ խոսքը Փալիսեդսի և Իթոնի շրջաններում հրդեհների օջախների գոտիների մասին է։
Լոս Անջելեսի շրջանում տասնյակ հազարավոր բնակիչների համար պարտադիր տարհանման հրամաններ են տրվել։ Տարածաշրջանի հրշեջ ծառայության ղեկավարը խոստովանել է, որ ռեսուրսները նախատեսված են մեկ կամ երկու խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար: Իրավիճակը բարդացնում են սաստիկ քամիները, որոնց պատճառով ժամանակավորապես դադարեցվել են ավիացիայի աշխատանքները, իսկ Փալիսեյդսի շրջանում հրշեջ շիթերը չեն գործել:
Այս հրդեհները Լոս Անջելեսի պատմության մեջ համարվում են ամենաավերիչներից: Վնասի չափը հասել է 135-150 միլիարդ դոլարի: Օդերևութաբանները կանխատեսում են ուժեղ քամիներ և հաջորդ շաբաթ տարածաշրջանում հրդեհների վտանգի մեծացում։
--00—ԼՀ