ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մի քանի միջազգային իրավապաշտպան կառույցների հետ զրուցել և իրենց ուղարկել է այս օրերին Հայաստանում տեղի ունեցող բռնության դեպքերի բոլոր կադրերը։ Այս մասին 24News-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց նախկին պատգամավորը։
Նրա ձևակերպմամբ՝ դրանք Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով են իրականացվում խաղաղ ցուցարարների նկատմամբ։
«Իրավապաշտպան կառույցներին են ուղարկել նաև Մոսկովյանում հատուկ սադրիչների գործողությունը, որոնք մեքենայով, միացնելով Նիկոլ Փաշինյանի հոգու «Դուխով» երգը, փորձեցին ամենաայլանդակ հայհոյանքներով սադրել պրովոկացիա»,-նշեց Զոհրաբյանը։
Նա նաև հայտնեց, որ միջազգային կառույցների իր գործընկերներն իրեն հակադարձել են, թե ինչու չի արձագանքում Գյումրիում տեղի ունեցածին, երբ ցուցարարները բռնություն են գործադրել տարեց գյումրեցիների նկատմամբ։
«Նախ ես հիմա ասում եմ՝ ցանկացած բռնություն, լինի Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջողների, թե Նիկոլ Փաշինյանի թրքահպատակ իշխանությունը պահպանողների կողմից, դատապարտելի է։ Ես ասացի իմ միջազգային գործընկերներին՝ դուք չեք հետևել, ընդդիմության տարբեր գործիչներ դատապարտել են նաև այդ բռնությունը»,-պատմեց Նաիրա Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ՀԶ