Փաշինյանի` զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ առաջարկը քննարկման փուլում է․ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 6, 24News

15422661852759.jpeg

Նիկոլ Փաշինյանի` զորքերը հայելային հետ քաշելու վերաբերյալ առաջարկը քննարկման փուլում է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝  առաջարկը սեղանին է, իսկ առաջարկի կապակցությամբ միջազգային մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը։



«Այս մասով հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է և առաջարկն ուժի մեջ է», - ասաց փոխնախարարը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարել էր, թե զորքերը, բացի ամբողջական հետքաշումից, Հայաստանը հանդես է եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում են Ադրբեջանի արձագանքին:



--00--ՀԶ