ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքի սրճարաններից մեկում: Երկու ընտանիքների միջև եղած երկարատև տարաձայնությունն ավարտվել է սպանությամբ:
54-ամյա Կամո Էգոյանին չի կաշկանդել ո՛չ սրճարանում եղած մարդկանց բազմությունը, ո՛չ էլ սեղանների շուրջ գտնվող երեխաների ներկայութնունը, նա մտել է սրճարան և կրակել սեղանի մոտ նստած տղամարդուն: Սրճարանի մատուցողուհին անմիջապես վրա է հասել և աթոռ նետել Եգոյանի վրա, ինչից հետո հաճախորդներից մեկին հաջողվել է Կամո Էգոյանին պառկեցնել գետնին ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երկու ընտանիքների միջև տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, երբ սպանված Սերգեյ Հակոբջանյանը համառորեն Կամո Եգոյանի որդուց պահանջել է իր պարտքը, սակայն մերժում ստանալուց հետո՝ այրել է Կամո Եգոյանին պատկանող տունը:
Մանրամասները՝ տեսանյութում
--00—ԴԻ