ԵՐԵՎԱՆ, ՀՈԻԼԻՍԻ 7, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է առաջիկա ժամերին հրաժարական տալ։ Առաջիկա ժամերին նա հայտարարությամբ հանդես կգա։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Թեև Ջոնսոնը երեկոյան հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն այժմ նա տևական ինտենսիվ ճնշման տակ է՝ իշխանությունը կորցնելու շեմին։
Կառավարությունից երեքշաբթի օրվանից առ այսօր հեռացել է արդեն 53 նախարար, քաղաքական գործիչ։
--00--ԱՀ