ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աջակցությունն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, ով կորոնավիրուսով վարակվելու հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Մակրոնը նրան մաղթել է հաղթահարել այս փորձությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Իմ լիիրավ աջակցությունն եմ հայտնում Բորիս Ջոնսոնին, նրա ընտանիքին և բրիտանացի ժողովրդին այս դժվար պահին։ Մաղթում եմ, որպեսզի նա արագ հաղթահարի այս փորձությունը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մակրոնը:
Բորիս Ջոնսոնի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի էր դարձել մարտի 27-ին։ 55-ամյա Ջոնսոնը շարունակել էր ղեկավարել բրիտանական կառավարության աշխատանքը օնլայն։ Մի քանի օր անց Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել էր։