ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, կորոնավիրուսի պատճառով, տեղավորվել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Աղբյուրի հաղորդմամբ վերջին ժամերի ընթացքում վարչապետի առողջական վիճակը վատթարացել է, որից հետո բժիշկները որոշել են նրան տեղափոխել արհեստական շնչառության սարքին ավելի մոտ:
Բորիս Ջոնսոնի խնդրանքով վարչապետի պաշտոնում իրեն կփոխարինի Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:
Կիրակի 55-ամյա Ջոնսոնը տեղափոխել են Սուրբ Թոմայի հիվանդանոց`կորոնավիրուսով վարակի ծանր ախտանիշներով