ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
Պատահական չէ, որ թշնամին թիրախավորել է Վայոց Ձորի մարզը, այն ոչ միայն կոմունիկացիոն խնդիրներ է առաջացնում, այլ նաև անվտանգային լուրջ սպառնալիք է ստեղծում, որի մասին չեմ կարող այս պահին բարձրաձայնել»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով վերջին շրջանում Վայոց Ձորի մարզի Խաչիկ և Ելփին գյուղերի ուղղությամբ թշնամու՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակոցների մասին:
Անդրադառնալով Բերձորը՝ Լաչինը հանձնելու խնդրին՝ պատգամավորը նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված չէ, որ այլընտրանքային ճանապարհի կառուցումը սահմանում է Բերձորը, Աղավնոն և Սուսը հանձնել Ադրբեջանին, բանակցությունների միջոցով հնարավորություն կար ստանալ այլընտրանքային այնպիսի ճանապարհ, որ այդ գյուղերը չհանձնվեն. «ՀՀ իշխանությունը թքած ունի, 200-ից ավելի համայնք հանձնել է պատերազմից հետո, երկու-երեք հանձնելը խնդիր չի լուծում: Ինձ համար զարմանալի է, որ Արցախի նախագահն այդքան հանգիստ է խոսում այդ ամենի մասին, դա հարիր չէ Արցախի որևէ նախագահին: Եթե վախենանք, որ Բերձորը չտանք՝ կռիվ կլինի, Ադրբեջանն առաջ է քաշելու Սյունիքի, Մարտակերտի հարցը»:
Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Գլխավոր Շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի ժամանակ Իսկանդերի օգտագործման պլան է հաստատել, պատգամավորն ասաց․ «Օնիկ Գասպարյանը պետք է արձագանքի Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած մեղադրանքներին: Եթե Օնիկ Գասպարյանն իրեն չպաշտպանի Անդրանիկ Քոչարյանի մեղադրանքներից, հայտնվելու է ԱԻ նախկին նախարարի օրին, որին որ ոչ միայն պաշտոնից ազատեցին, կալանավորվեցին, այլ նաև նվաստացման տարան՝ ասելով, թե գողություն է արել»:
Մանրամասները՝ տեսանյութում։