ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Մարդ դանակահարած նախարարը բանակից ազատվելու խայտառակ նախագիծ է բերել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։
Վարդանյանի համոզմամբ, ներկայումս ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ Ալիևն ու Էրդողանը ինչ ուզում են` Փաշինյանը տալիս է, բավարարում է նրանց պահանջները։
Ըստ պատգամավորի, հենց այս տրամաբանության մեջ իշխանությունը շարունակում է բանակը կազմաքանդելու իր քաղաքականությունը։
Վարդանյանը նշեց, որ աշխարհի բոլոր երկրները գնում են ռազմականացման և նոր ռազմական դաշինքներ գտնելու ճանապարհով, իսկ մեր իշխանությունը քանդում է բանակն այն իրավիճակում, երբ մենք շրջապատված ենք ագրեսիվ հարևաններով։
Պատգամավորի կարծիքով, այդ հարևանները ցանկանում են Հայաստանի ոչնչացումը, ինչից հետևում է, որ մեզ հզոր և կենսունակ բանակ է անհրաժեշտ։
--00--ԱՀ