Իրավիճակն այլևս հանդուրժելի չէ․ 2 դիպլոմով մատնված են աղքատության․ Փաշինյանը՝ կրթության որակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

Կառավարության՝ սեպտեմբերի 1-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կրթական նախագծից, որ հավանության է արժանացել 2022-ի հուլիսին․ այն նպատակ ունի բարեփոխելու և զարգացնելու կրթության ոլորտը մինչև 2030 թվականը։

«Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն։ Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են լսվում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության, երբեմն երկու դիպլոմով ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության։

Այս իրավիճակը այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագաի հաշվին և ական է մեր հասարակության տակ։ Ըստ այդմ՝ կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»,-ասել է նա։

--00—ԼՄ