ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Միացյալ շտաբի հետ համատեղ Հայաստանի դիմումի հիման վրա սկսել է մեխանիզմների գործարկման ուղղությամբ աշխատանքներ, որպեսզի կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ հայտարարությունում։
Կազմակերպությունը նաև հավելել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար՝ հիմնված ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների հիման վրա։
--00--ԱՀ