Մինչև հոկտեմբերի 15-ը Ագարակում հնարավոր են ջրամատակարարման խախտումներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված,  ս.թ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 15-ը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի՝ Կոմիտասի, Թումանյան, Իսահակյան, Չարենցի, Սայաթ-Նովայի, Գ.Նժդեհի և Լեռնագործների փողոցներում  հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:  

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ԼՄ