ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները խոնարհվեցին» վեպի վերահրատարկված տարբերակի շնորհանդեսը։
Գրքի վերահրատարակումը նախաձեռնել է Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը, որի ղեկավարն է արևելագետ, իրանագետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։
Գրքի խմբագիր, առաջաբանի հեղինակ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանն իր ելույթում նշեց, որ վեպն առաջին անգամ լույս է տեսել 2 գրքով․ 1-ինը՝ 1966-ին, 2-րդը՝ 1967-ին։ «Այն էլ մի քանի տասնյակ հազար տպաքանակով՝ դառնալով այն որոնված հրապարկումներից մեկը, որի համար մարդիկ գրախանութների առջև գիշերը հերթ էին կանգնում», - ասաց նա։
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ վեպում խոսել է ճակատագրի դառը հարվածները կրած մարդու գրիչը։
Գրող, գրականագետ Կարո Վարդանյանի խոսքերով, հայրենազրկման կսկիծը վերապրելու համար ընդամենը պետք է կարդալ Ստեփան Ալաջաջյան։
Շնորհանդեսին նաև ներկա է վեպի հեղինակի դուստրը՝ «Ստեփան Ալաջաջյան» հիմնադրամի տնօրեն Թերեզա Ալաջաջյանը, ով նույնպես խոսք ասաց։
Երեք գրողի շնորհվեց Ստեփան Ալաջաջյանի անվան մրցանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ