ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Հոկտեմբերի 31-ին ժամը 21:22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վ.Օվյան փողոցում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Նույն ժամին ահազանգը փոխանցվել է Ոստիկանության հերթապահ մասին, «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲ ընկերություններին, շտապ օգնության կայանի դիսպետչերներին։
Այնուհետև բնակչությանն օգնություն ցուցաբերելու և շիջման աշխատանքներ կատարելու նպատակով ժամը 21:23-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից 2 մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը` ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մեկնել են կանչի վայր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:57-ին, մարվել` ժամը 22:29-ին։
Մասնակի այրվել է Ստեփանակերտ քաղաքի Ս.Աբրահամյան 24 հասցեի բնակչին պատկանող երկհարկանի բնակելի տան տանիքը և 2-րդ հարկը :
--00—ԻԴ