ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Արցախցիները, հանրահավաքներ անելով, Փաշինյանին պետք է ստիպեն, որ Արցախին տեր կանգնի, իշխանությունը մեծապես զբաղված է ՀՀ-ից ադրբեջանական զորքը դուրս հանելու հարցերով և Արցախի մասին մոռացել է, իսկ Արցախի կորստից հետո ՀՀ-ն այսօրվա քարտեզը չի ունենա: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Արցախի 120 հազար քաղաքացուն թողնում են անտեր, ասում են՝ կարևորը ՀՀ բնակչության իրավունքներն են, բայց ո՞րն է երաշխիքը, որ ՀՀ բնակչության իրավունքները չեն ոտնահարվելու»,- ավելացրեց պատգամավորը:
Նրա համոզմամբ, Արցախի հարցը առկախելուց առաջ պետք է իշխանությունը բոլորին բացատրի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը կարևոր է և այն պետք է ճանաչվի:
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման պատճառով դիերի դուրսբերման արգելքին՝ Թովմասյանը նշեց, որ Փաշինյանը բավարար ջանքեր չի գործադրում, որ զինծառայողներն իրենց ծառայությունը պատվով կատարեն, նրանք զոհվում են և չեն հուղարկավորվում:
«Բանակցությունների ժամանակ Փաշինյանը գլխիկոր թուղթ ստորագրելուց առաջ պետք է պահանջեր, որ դիերի և գերիների հարցը լուծվի, բայց նա ստորագրում է փաստաթղթեր առանց իմանալու՝ մեր շահը որն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ