ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Սրտանց շնորհավորում եմ Էստոնիայի բարեկամ ժողովրդին, դեսպանության ամբողջ անձնակազմին Էստոնիայի Հանրապետության 105-րդ ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ բարեկեցություն ու խաղաղ երկինք Էստոնիային, իսկ հայ-էստոնական հարաբերություններում՝ կայուն զարգացում և նորանոր ձեռքբերումներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«Հ․Գ. Խորապես շնորհակալ եմ Հայաստանում Էստոնիայի դեսպան Ն.Գ. տկն․ Ռինա Կալյուրանդին ջերմ ընդունելության համար»,- նշել է նա։
--00—ՍՊ