ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված քրեական վարույթները նախաձեռնվել են նոյեմբերի 4-ին Արարատի մարզի բնակիչներ՝ 59-ամյա Թամարա Ղ-ի, 59-ամյա Հասան Ա-ի և 59-ամյա Դերենիկ Մ-ի մահվան փաստերով։
Այդ օրը «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ բժիշկների հերթապահ խմբերը կանչով մեկնել են Արտաշատ, Բերդիկ և Մրգանուշ գյուղեր, որտեղ նշված հասցեներում հայտնաբերել են նշված անձանց՝ մահացած։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խմբերը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքների տեսուչների գլխավորությամբ։
--00--ԱՀ