ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղեկցությամբ պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախատեսված են մի շարք հանդիպումներ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։
--00—ՅՄ