ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Դեկտեմբերի 13-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ նիստին մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, որն այս անգամ անցկացվել է խորհրդի նոր, ընդլայնված կազմով։
Օրակարգային թեմաներն էին Հայաստանում գործող ածանցյալ ֆինանսական գործիքների կիրառումը, մշակող արդյունաբերության ոլորտում ոչ ակտիվ աշխատուժից մասնագետների ներգրավումը, ինչպես նաև բիզնեսների թվային տրանսֆորմացիան և ինժեներական ընկերությունների կողմից օտարերկրյա հեղինակավոր ընկերությունների պատվերով նորարարական աշխատանքների կատարումն ու դրա հիման վրա ապրանքների արտադրության դեպքում կանխավճարի դիմաց բանկային երաշխիքի տրամադրումը։
Քննարկվել են նաև առողջապահության պարտադիր ապահովագրության հիմնահարցերը։
--00--ԱՀ