ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում ընթացած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ռուսաստանին մտահոգում է այդ տարածաշրջանում լարվածության աճը», - հավելել է նա։
--00—ԼՄ