Հունվարի 3-ին Դիմիտրով գյուղի մոտ շրջված «ՎԱԶ-2107»-ի 5 վիրավորներից 1-ը՝ 3-ամյա տղան, մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

1

Հունվարի 3-ին հաղորդվել էր, որ Երևան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հունվարի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ուղևորներից 3-ամյա Արամ Սարգսյանը մահացել է:

Քրեական վարույթը շարունակվում է:

--00—ԼՄ