Մհեր Գրիգորյանը և Մաչեյ Չուրան քննարկել են ԵՆԲ-ի հետ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

l-0x0wh-786x458z-1 (1).jpeg

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՆԲ-ի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Մտքեր են փոխանակվել մասնավորապես Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի ընթացքի շուրջ:

Փոխվարչապետը կարևորել է ԵՆԲ դերը վերոնշյալ ծրագրերի իրականացման գործում և ներկայացնել Կառավարության համար առաջնահերթ ուղղությունները, որոնց շուրջ հնարավոր է խորացնել Բանկի հետ հետագա համագործակցությունը:

Քննարկվել են այդ թվում նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագրերում Հայաստանի մասնակցության ու ԵՆԲ հետ համագործակցության հեռանկարները:



--00—ԶՀ