ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխել ևս երկու հիվանդի, այս մասին «Sputnik Արմենիային» ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչն արդեն Երևան է տեղափոխել 36 հիվանդի։
--00—ԶՀ