ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ փետրվարի 7-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում են բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ին հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան` 4-6 մ/վ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:
Երևանում փետրվարի 7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում են ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
--00—ԼՄ