Արցախի ԱԻՊԾ-ն հորդորում է հովհարային անջատումների ժամանակ չօգտվել վերելակներից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

արցախ-անջատումներ

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն հաղորդում է՝ հոսանքի տատանումների պատճառով ավելացել են խափանված վերելակների մասին կանչերը։ Հոսանքի հաճախակի անջատումների գրաֆիկին չհետևելը հաճախ ստեղծում է անցանկալի իրավիճակ։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ հոսանքի հովհարային անջատումների ժամանակ՝ ուղիղ ժամերին, չօգտվել վերելակներից, դրանով բացառել անցանկալի պատահարները:



Հիշեցնենք, որ վերջերս փոփոխվել էր էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակացույցը, ըստ որի օրական 3 անգամյա անջատման փոխարեն, անջատումները դարձել են օրական 6 անգամ։



--00—ՍՊ