ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Մարտի 2-ին՝ ժամը 12:02-ին, «911» ծառայություն Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Տ. Մեծ փողոցում հրդեհ է բռնկվել։
Հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ մեկնել է նշված փողոց, բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մարելու նպատակով:
Քամու առկայության և բաց տարածքում հրդեհի արագ տարածման վտանգը հաշվի առնելով՝ ժամը 12:18-ին ԱԻՊԾ հրշեջ փրկարարական մասից ևս մեկ մարտական հաշվարկ ուղարկվել է դեպքի վայր։
Հրշեջ փրկարարները հրդեհը մեկուսացրել, ապա ժամը 13:07-ին ամբողջությամբ մարել են կրակը։ Այրվել է մոտ 80×70 մ չոր խոտատարածք և թփեր։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։
--00—ԼՄ