ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Մարտի 10-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի հետեւանքով Կապանի բժշկական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ 12 հոգի։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։
Շաբաթ օրվանից ի վեր Կապանի ԲԿ-ում շարունակում են մնալ 5 մեծահասակ, 7 աշակերտ։ Մեծահասակներից մեկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն ծանր է։ Աշակերտների շրջանում ծանր վիճակով բուժառուներ չկան։
Հիշեցնենք՝ վթարից օրը Կապանի ԲԿ էր տեղափոխվել 24 ուղեւոր։ Վթարի հետեւանքով մահացել էր 1970 թվականին ծնված Թամարա Դավթյանը։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ