ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Ղազախստանում այսօր՝ մարտի 19-ին, մեկնարկել են Մեջիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) և մասլիխաթների (տեղական ներկայացուցչական մարմինների) ընտրությունները, որին մասնակցությունը Աստանայի ժամանակով ժամը 14.00-ի դրությամբ կազմել է 46,84 %։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԿԸՀ տելեգրամ ալիքը։
«Համաձայն մարզային, հանրապետական նշանակության քաղաքների, մայրաքաղաքի, հանձնաժողովների տրամադրած տվյալների, 2023 թվականի մարտի 19-ի ժամը 14:00-ի դրությամբ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի 46,84 տոկոսը ստացել են քվեաթերթիկները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ամենաշատը քվեարկել են Կոստանայի շրջանում (62,36 %), ամենաքիչը՝ Ալմաթիում (15,38 %)։
--00—ՅՄ