ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Սիրիայի խորհրդարանակն ընտրությունները մայիսից տեղափոխվել են հուլիսի 19 երկրի նախագահ Բաշար Ասադի հրամանով։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Սիրիայի Արաբական հանրապետության նախագահական պալատի մամուլի ծառայությունը։
«Կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարի շրջանակում նախագահ Բաշար Ասադը կարգադրել է խորհրդարանական ընտրությունները մայիսի 20-ից տեղափոխել հուլիսի 19-ը»,- ասված է հայտարարությունում։
Սկզբում ընտրությունները պլանավորվել էին ապրիլի 13-ին, սակայն կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով տեղափոխվել էին մայիսի 20։
Վերջին տվյալներով Սիրիայում կորոնավիրուսի 45 դեպք է հաստատվել, որից 3-ը մահացել է, 27-ը՝ ապաքինվել։